ՊՍԺ-ն հստակ դիրքորոշում ունի Սերխիո Ռամոսի ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի աստղային պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Le Parisien-ը:

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը մտադիր է այս ձմռանը վաճառել նրան։ Ղեկավարությունը վաղուց է փորձում լուծում գտնել իսպանացու համար, ով հաճախ վնասվածք է ստանում ու չի խաղում։

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: