Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվողի մասին

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Դարվին Նունյեսի խաղի մասին, ով այս ամառ համալրել է «Լիվերպուլի» շարքերը։

«Դարվին Նունյեսը հրաշալի ֆուտբոլիստ է։ Իհարկե, նա դեռ հարմարվելու փուլում է, ինչպես բոլոր խաղացողների դեպքում է։ Թիմը լավագույն մարզավիճակում չէ, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք բոլոր հնարավոր տիտղոսները», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: