Էրիկ տեն Հագը արտասովոր որոշում է կայացրել

Մանչեսթերյան դերբիում պարտվելուց հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը անսովոր որոշում է կայացրել:

52-ամյա մասնագետը հայտարարել է, որ հոկտեմբերի 3-ին նախատեսված խաղի վերլուծության ժամանակ ֆուտբոլիստներին և թիմի մարզչական շտաբի անդամներին թույլ կտա քննադատել միմյանց: Այս մասին գրում է The Times-ը։

Մարզչի նման որոշման պատճառը անհայտ է: