Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Պետք է ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ»

«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնել է, որ ոգևորված է Չեմպիոնների Լիգայում կրկին խաղալու կապակցությամբ:

Հոկտեմբերի 5-ին լոնդոնցիները մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում կխաղան «Միլանի» դեմ։

«Միանշանակ կարոտել եմ Չեմպիոնների Լիգայում խաղալը.

Այժմ ես կրկին վերադարձել եմ այնտեղ և պետք է ցույց տամ, թե ինչի եմ ընդունակ»,- ասել է Օբամեյանգը մամուլի ասուլիսի ժամանակ։