Յուրգեն Կլոպ. «Ես միշտ ասել եմ որ ուզում եմ մնալ այստեղ»

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդյան ակումբում իր ապագայի մասին։

«Ես միշտ ասել եմ որ ուզում եմ մնալ այստեղ։ Ես դեռ զգում եմ, որ անելիք ունեմ այստեղ:

Եթե ​​այդպես չլինի, շարունակելն անմտություն կլինի։ Սակայն դրա անհրաժեշությունը դեռևս չկա»,- ասել է Յուրգենը:

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից: