Լիոնել Մեսսին կողմնորոշվել է իր ապագայի հարցում

Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ. նա դեմ չէ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Նախորդ մրցաշրջանի համեմատ Լեոն փոխել է դիրքորոշումը, գրում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Այնուամենայնիվ՝ Մեսսին դեռ առաջարկներ չի ստացել ո՛չ ՊՍԺ-ից, ո՛չ այլ ակումբներից։

35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։