Ֆիլ Ֆոդենը գերազանցել է Լիոնել Մեսսիի ռեկորդը

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 6։3 հաշվով։

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը։ Այսպիսով, նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը ով 50 գոլ է խփել Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։

Ֆոդենն այս նշագծին հասել է 22 տարեկան 127 օրական հասակում։ Նախկինում ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսին, ով Գվարդիոլայի գլխավորությամբ  50 գոլ էր խփել 22 տարեկան 164 օրականում։