Ֆիլ Ֆոդեն. «Մենք ավելի ուժեղ էինք»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կիսվել է իր տպավորություններով 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Թիմը ամեն ինչ ճիշտ արեց, մենք ավելի ուժեղ էինք այսօր: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում» – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:3 հաշվով հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: