Կառլո Անչելոտտին տեղեկություններ է հայտնել Տիբո Կուրտուայի վնասվածքի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի մասին։

«Տիբոն կանցնի բժշկական հետազոտություններ, ինչից հետո մենք հստակ տեղեկություններ կստանանք։

Կարծում եմ, որ Կուրտուան լուրջ խնդիր չունի, բայց բժիշկները պետք է գնահատեն բոլոր ռիսկերը»,- մարզչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ պարզ էր դարձել, որ Կուրտուան ​​մեջքի հետ կապված խնդիրներ ունի։