Փոլ Մերսոն. «Սադիո Մանեի վաճառքը «Լիվերպուլի» ամենավատ բիզնես որոշումն էր»

Լոնդոնի «Արսենալի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը կարծիք է հայտնել, որ հարձակվող Սադիո Մանեին «Բավարիային» վաճառելն այս մրցաշրջանում «Լիվերպուլի» ձախողման պատճառներից մեկն է։

«Իմ կարծիքով, Սադիո Մանեին վաճառելը «Լիվերպուլի» ամենավատ բիզնես որոշումն էր։ Տղան շատ ու շատ գոլեր խփեց անցած մրցաշրջանում։ Նա բացում էր հանդիպումների հաշիվը, կամ հավասարեցնում: Երբեք չեմ հասկանա, թե ինչու են վաճառել այդ ֆուտբոլիստին», – Փոլ Մերսոնի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը: