Ռոբերտ Լևանդովսկին անկեղծացել է

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ իսպանական ակումբի հետ մինչմրցաշրջանային մարզումները ավելի ծանր են եղել, քան նա սպասում էր:

«Չավիի հետ նախամրցաշրջանը շատ լարված էր: Ես սպասում էի, որ ավելի հեշտ կլինի: Դա ավելի բարդ էր, քան Մյունխենի «Բավարիայի» հետ,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo պարբերականը: