«Մանչեսթեր Սիթին» որոշում է կայացրել Ֆիլ Ֆոդենի ապագայի վերաբերյալ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» որոշել է երկարաձգել  Ֆիլ Ֆոդենի գործող պայմանագրի ժամկետը:

Ինսայդեր Դևիդ Օրնշտեյնը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կկնքի, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Ֆոդենի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2024 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: