Օրելյեն Տչուամենի. Ամեն օր մտածում եմ Աշխարհի Առաջնության մասին»

«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին մեկնաբանել է այն տեղեկությունները, ըստ որոնց իրեն համեմատում են Պոլ Պոգբայի հետ:

«Նոր Պոգբա՞. ես նոր Պոգբան չեմ: Ես Օրելյեն Տչուամենին եմ, փորձում եմ գրել սեփական պատմությունս:

Մենք գործում ենք միևնույն դիրքում, բայց Պոգբան նման չէ ինձ: Ես փորձում եմ օգնել ակումբին և հավաքականին:

Ամեն օր մտածում եմ Աշխարհի Առաջնության մասին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Telefoot-ը: