«Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդ են սահմանել

Անգլիայի առաջնությունում տեղի ունեցավ խոշոր դերբի՝ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6։3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Opta-ի փորձագետների կարծիքով՝ թիմերը ռեկորդ են սահմանել՝ նախկինում մանչեսթերյան դերբիում երբեք միանգամից 9 գոլ չի գրանցվել: Խոսքը ոչ միայն Պրեմիեր լիգայի մասին է, այլ բոլոր մրցաշարերի:

Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» խաղադաշտում հանդիպել են 187-րդ անգամ: