Ռոյ Քին. ««Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները պետք է ամաչեն»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոյ Քինը խոսել է ԱՊԼ-ի 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մասին:

«Մանչեսթեր Սիթին» հրաշալի խաղ ցուցադրեց,  հաճույք եմ ստացել խաղը դիտելուց: Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդին», նրանք պետք է ամաչեն խաղի արդյունքից» – Ռոյ Քինի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ ԱՊԼ-ի 9-րդ տուրում՝ «Մանչեսթեր Սիթին» 6:3 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»: