Տիմո Վերներն առաջինն էր «Լայպցիգի» պատմության մեջ, ով թիմում խփեց 100 գոլ

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Բոխումին»: 

Այդ հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Տիմո Վերները։ OptaFranz-ի փոխանցմամբ՝ 26-ամյա հարձակվողը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով հատել է «Լայպցիգի» պատմության մեջ 100 գոլի սահմանագիծը:

Տիմո Վերները «Լայպցիգի» վերադարձավ 2022 թվականի ամռանը՝ «Չելսիում» անհաջող հանդես գալուց հետո։