Լուիս Սուարեսի ծառայություններով միկ քանի եվրոպական ակումբ է հետաքրքրվում

«Նասիոնալի» հարձակվող Լուիս Սուարեսը 2022 թվականի Աշխարհի Առաջնությունից հետո կարող է վերադառնալ Եվրոպա։

Ինչպես հայտնում է The Mirror-ը, 35-ամյա ուրուգվայցու համար կպայքարեն «Այաքսը», «Աստոն Վիլան», «Նիսսը» և «Մարսելը»:

Սուարեսի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի վերջին։

Սուարեսն ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։