Յուլիեն Լոպետեգին կլքի «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանական «Սևիլիան» գլխավոր մարզչի պաշտոնից կհեռացնի Յուլիեն Լոպետեգիին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ակումբի ղեկավարությունը դժգոհ է իսպանացի մասնագետի կատարած աշխատանքից և ընթացիկ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքներից:

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետի, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: