«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան թույլտվություն է ստացել մարզվել ընդհանուր խմբում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան թույլտվություն է ստացել մարզվել ընդհանուր խմբում, բայց սահմանափակումներով, հաղորդում է Tuttosport-ը։

Վերջին անգամ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հունվարի 9-ին։ Անցած մրցաշրջանում նա 14 հանդիպում է անցկացրել Ա Սերիայում և դարձել 2 գոլի հեղինակ։