Չավի Էռնանդես. «Կփորձենք հաղթել «Ինտերին»»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը խոսել է «Չեմպիոնների Լիգայի» խմբային փուլի «Ինտերի» հետ հանդիպման մասին։

«Սա շատ կարևոր խաղ է մեզ համար, ոչ թե որոշիչ, այլ շատ կարևոր: «Բավարիայից» կրած պարտությունից հետո մեզ պետք են այդ երեք միավորները։ Կփորձենք հաղթել «Ինտերին»», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը:

Նշենք, որ «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: