Կառլո Անչելոտտի. «Ուզում եմ ևս մեկ տարի մնալ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում հեռանալ մադրիդյան ակումբից։

Անցած մրցաշրջանում նա թիմի հետ հաղթել է Իսպանիայի առաջնությունում ու Չեմպիոնների Լիգայում։

«Ուզում եմ ևս մեկ տարի մնալ «Ռեալում»: Ես շատ ուրախ և գոհ եմ, որ այստեղ եմ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Rai Sport-ը։