Պաշտոնական. Հայաստանի գավաթ. «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման վայրն ու ժամը փոխվել են

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման անցկացման վայրն ու ժամը փոխվել են, հաjtnwum է ակումբի մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 4-ին նախատեսված խաղը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կանցկացվի Արմավիրի Քաղաքային ստադիոնում, ժամը  15:00-ին:

Տեղափոխության պատճառը ստադիոնում անցկացվող տեխնիկական աշխատանքներն են: