Պաոլո Մալդինի. «Կյանքը միշտ ժպտում է նրան»

«Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին խոսել է թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին։

«Երբ մենք երկարաձգեցինք պայմանագիրը, մենք վստահ էինք, որ նա օգուտ կտա թիմին։

Նա անհանգստանում էր կարիերան ավարտելու հեռանկարի պատճառով, սակայն այժմ, ամեն ինչ լավ է։ Կյանքը միշտ ժպտում է նրան»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Այս մրցաշրջանում 41-ամյա շվեդ ֆուտբոլիստը վնասվածքից ապաքինվելու պատճառով դեռ խաղադաշտ դուրս չի եկել։