Կևին Դե Բրույնեն գերազանցել է Դավիդ Սիլվայի ռեկորդը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Անգլիայի առաջնությունում կատարած գոլային փոխանցումների քանակով գերազանցել է իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի ռեկորդը, գրում է Sky Sports-ը։

Երեկ կայացած մանչեսթերյան դերբիում Դե Բրույնեն երկու գոլային փոխանցում էր կատարել:

Այսխիսով՝ Անգլիայի առաջնությունում անցկացրած 218 խաղերում Կևինը դարձել է 94 գոլային փոխանցման հեղինակ։ Դավիդ Սիլվան 93 արդյունավետ փոխանցում էր կատարել:

Հիշեցնենք, որ բելգիացին ընթացիկ մրցաշրջանում աերկրի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: