Ռոբերտ Լևանդովսկին Լա Լիգայի մասին. «Այստեղ երկրպագուները հաճույք են ստանում ֆուտբոլից»

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Իսպանիայի և Գերմանիայի առաջնությունների տարբերության մասին:

«Իսպանիայում երկրպագուներն ավելի շատ են գնահատում տեխնիկական պատրաստվածությունը, քան Գերմանիայում:

Այստեղ երկրպագուները  հաճույք են ստանում ֆուտբոլից։ Միշտ ցանկացել եմ խաղալ Լա Լիգայում»,- ասել է Ռոբերտը::

Հիշեցնենք, որ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում կատալոնական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: