Հրատապ. Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել

Առնվազն 129 մարդ է զոհվել, ավելի քան 400-ը՝ վիրավորվել Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ հրմշտոցի և անկարգությունների հետևանքով, հայտնում է Reuters-ը։

Երկուշաբթի օրը առաջնության  խաղերից մեկից հետո (2:3) դաշտի տերերի երկրպագուները, բարկացած իրենց թիմի խաղից, վազել են խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել, որն ուղղվել է նաև տրիբունաներում գտնվող երկրպագուների ուղղությամբ, որտեղ խուճապ և հրմշտոց է առաջացել։

Ինդոնեզիայի ֆուտբոլային միությունը հայտնել է, որ երկրի բարձրագույն Լիգան դադարեցրել է խաղերը մեկ շաբաթով, և միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել: