Լա Լիգան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Լա Լիգան կհարգի Ինդոնեզիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ զոհված անձանց հիշատակը, հայտնում է Լիգայի պաշտոնական կայքը։

Ինդոնեզական «Արեմա» և «Պերսեբայա Սուրաբայա» ակումբների խաղից հետո անկարգություններ են տեղի ունեցել, հրմշտոցի հետևանքով ավելի քան 120 մարդ է մահացել։

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան Լա Լիգայի հետ միասին որոշել է մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը Իսպանիայի առաջնության 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումներում։