«Յուվենտուսի» հարձակվողը կարող է լքել թիմը առաջիկա ձմռանը

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կայո Ժորժեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Թուրինից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու հնարավորությամբ արդեն հետաքրքրված են բրազիլական երկու ակումբներ։

Ժորժեն «Յուվենտուս» է տեղափոխվել 2021 թվականի օգոստոսին «Սանթոսից», հարձակվողը Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել է 11 հանդիպման և գոլ չի խփել։

Transfermarkt.com պորտալը բրազիլացու արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։