Ֆլորենտինո Պերես. «Անկասկած, Կարիմ Բենզեման կնվաճի «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահություն է հայտնել, որ 2022 թվականին «Ոսկե գնդակը» կստանա Արքայական ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։

«Կարիմ Բենզեման արդեն ստացել է ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակը։ Առաջիկա օրերին նա նույնպես կստանա «Ոսկե գնդակը», դրանում կասկած չկա»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքերը մեջբերում է as-ը:

Նշենք, որ2022 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։