Տեր Շտենգենը ռեկորդ է սահմանել

Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը Լա Լիգայում անառիկ է պահել սեփական դարպասը 534 րոպե։

Մրցաշրջանի յոթ մեկնարկային տուրերում «Բարսելոնան» բաց է թողել ընդամենը մեկ գոլ՝ կատալոնացիներն ունեն առաջնության լավագույն պաշտպանությունը։

Նշենք, որ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Կատալոնական «Բարսելոնան» նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»: