Սեսկ Ֆաբրեգաս. «Միկել Արտետան «Արսենալի» ֆուտբոլիստներին մեծ ազատություն չի տալիս»

«Արսենալի» նախկին ավագ Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի աշխատանքի մասին իր կարծիքով։

«Կարծում եմ՝ բոլորը տարբեր են: Յուրաքանչյուր մարզիչ անհատական ​​է և ունի իր պահանջները: Արսեն Վենգերը միշտ ինձ մեծ ազատություն է տվել՝ լինել ինքս: Միկել Արտետան մի քիչ ուրիշ է, նա ֆուտբոլիստներին մեծ ազատություն չի տալիս: Նա ցանկանում է, որ թիմի խաղը կենտրոնանա իր մոտեցման վրա, այլ ոչ թե ֆուտբոլիստների անհատական ​​որոշումների վրա»,- Սեսկ Ֆաբրեգասի խոսքերնը մեջբերում Mirror-ը: