Էդեն Ազարը, գուցե լքի Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է լքել ակումբը:

Fichajes-ը հայտնում է որ, 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով  հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը», որը պատրաստ է բարձր աշխատավարձ առաջարկել Ազարին։

Ավելի վաղ տեղեկություններ կային որ բելգիացին դժգոհ է մադրիդյան ակումբում իր ունեցած կարգավիճակից:

Ազարի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո: