Էրիկ տեն Հագ. «Ես այդ որոշումը կայացրել եմ հարգելով Կրիշտիանու Ռոնալդուի հիանալի կարիերան»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի ժամանակ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին պահեստայինների նստարանին պահելու որոշումը։

«Ես այդ որոշումը կայացրել եմ հարգելով Կրիշտիանու Ռոնալդուի հիանալի կարիերան: Բացի այդ, ես կարողացա խաղադաշտ դուրս բերել Անտոնիո Մարսիալին, նրան նույնպես խաղաժամանակ է հարկավոր։ Բայց ես չէի ցանկանա իմ որոշումը մատնանշել այս երևույթով», – ասաց Էրիկ տեն Հագը մամուլի ասուլիսում:

Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 20 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով մնում է 6-րդ տեղում։