Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ին հորդորել է ձեռք բերել հինգ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբի ղեկավարությանը հանձնարարություն է տվել գնել միանգամից հինգ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆրանսիացին ցանկանում էր թիմում տեսնել Մարկուս Ռեշֆորդին «Մանչեսթեր Յունայթեդ» Ուսման Դեմբելեին «Բարսելոնա», Ռոբերտ Լևանդովսկուն «Բարսելոնա» և Ջանլուկա Սկամակային «Սասուոլո»: Այս տրանսֆերներից ոչ մեկը չի կատարվել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Պարի Սեն Ժերմենը» բանակցություններ է վարում «Սասուոլոյի» հետ հարձակվող Ջանլուկա Սկամակայի տրանսֆերի շուրջ: