Հայտնի է Ուսման Դեմբելեի հրաժարագնի չափը

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մեծ գումար կստանա, եթե հաջորդ ամառ հեռանա կատալոնական ակումբից։

Ինչպես հայտնում է GFFN-ը՝ հղում անելով L’Equipe-ին, 2022 թվականի ամռանը եզրային հարձակվողը պայմանավորվել է «կապտանռնագույնների» հետ երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվականը, իսկ նոր համաձայնագրում ներառվել է 50 միլիոն եվրո հրաժարագնի մասին կետ, որն ուժի մեջ կլինի 2023 թվականին:

Եթե ​​հաջորդ ամռանն ակտիվացվի հրաժարագնի կետը, Դեմբելեն ու նրա գործակալները կստանան գումարի 50 տոկոսը՝ 25 միլիոն եվրո։