Չավի. «Ռեկորդները շատ կարևոր են, բայց ավելի կարևոր է, որ դա հանգեցնում է տիտղոսների»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա լիգայի 7-րդ տուրի խաղում «Մալյորկայի» նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը:

«Շատ կարևոր հաղթանակ էր մեր համար, առաջին կեսում թիմը լավ էր գործում, իսկ երկրորդում թուլացրեց տեմպը: Ռեկորդները շատ կարևոր են, բայց ավելի կարևոր է, որ դա հանգեցնում է տիտղոսների», – մարզչի խոսքերը մեջբերում է marca պարբերականը:

Կատալոնական «Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ անպարտելի են իրենց 18-րդ արտագնա խաղում անընդմեջ: