Լիոնել Մեսսին շրջանցեց Կրիշտիանո Ռոնալդուին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Լիգա 1-ի 9-րդ տուրում տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել: 

Արգենտինացի ֆուտբոլիստը խփեց իր 60-րդ գոլը տուգանային հարվածից, և երկու գոլով շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուին:

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 12 խաղում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: