Սերխիո Ռամոսը ռեկորդ է կրկնել ՊՍԺ -ում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, կրկնել է արգենտինացի պաշտպան Խուան Սորինի ցուցանիշը, գրում է Opta-ն:

36-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնությունում 21 անընդմեջ  խաղում չի պարտվել՝ գրանցելով17 հաղթանակ, 4 ոչ-ոքի:

Իսպանացին կրկնել է փարիզյան ակումբի նախկին պաշտպան, արգենտինացի Խուան Սորինի ցուցանիշը, որը գրանցվել է Լիգա 1-ի 2003/04 մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Ռամոսը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2021 թվականից: