Ռոնալդինյոն զղջում է ՊՍԺ-ից վաղաժամ հեռանալու համար

Բրազիլիայի հավաքականի, «Բարսելոնայի», «Միլանի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է փարիզյան ակումբում հանդես գալու տարիների մասին:

«Ափսոսում եմ, որ ժամանակին ավելի երկար չմնացի ՊՍԺ-ում։ Սա իսկապես ամենավատ բանն է, որ պատահել է ինձ հետ: Ամեն ինչ կախված էր Աստծուց, ուստի ես գնացի մեծ ակումբ, որտեղ շատ երջանիկ էի»,- լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Get French Football News-ը: