Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Պավել Մասլովը հայտնել է, որ ցանկանում է խաղալ Պրեմիեր լիգայում

«Սպարտակի» պաշտպան Պավել Մասլովը հայտարարել է, որ ցանկանում է ապագայում խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում։

«Վնասվածքից հետո վերականգնվելը դժվար էր, հիմա ես ընտելանում եմ իմ նոր կազմվածքին, կարծում եմ կարող եմ շատ լավ մարզավիճակ ձեռք բերել։ Ես ցանկանում եմ խաղալ Պրեմիեր լիգայում: Սա այն երազանքն է, որին ես գնում եմ»,- Մասլովի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ընթացիք մրցաշրջանում ֆուտբոլիստը  մասնակցել է  5 հանդիպման և գոլ չի խփել։