«Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանով

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգո Դալոտով, հայտնում է Calciomercato-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը վերահսկում է իրավիճակը 23-ամյա պորտուգալացու շուրջ, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին:

Ընթացիք մրցաշրջանում ֆուտբոլիստը 2 գոլային փոխանցում է կատարել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 8 խաղում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: