Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամռանը ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելայի ծառայություններով, հայտնում է AS-ը։ Մադրիդյան ակումբը կարծում է, որ 28-ամյա պորտուգալացու տրանսֆերը կարժենա 40-50 մլն եվրո։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը արդեն տեղյակ է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին, երբ իսպանական ակումբը պաշտոնական տրանսֆերային առաջարկ անի, նրանք կընդունեն այն։

Այս մրցաշրջանում պաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 10 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։