Մանուել Նոյեր.«Ցանկանում եմ հաղթել բոլոր մրցակիցններին»

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը բարձր է գնահատել Լեվերկուզենի «Բայերի» նկատմամբ տոնած հաղթանակը և խոսել թիմի հաջորդ հանդիպումների մասին։

«Մենք երեկ ցույց տվեցինք, որ վերադարձել ենք ճիշտ ուղու վրա։ Պետք է շարունակել նույն ոգով։ Այդպես ցանկանում ենք խաղալ մեր բոլոր մրցակիցների դեմ»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է Մյունխենի «Բավարիայի» պաշտոնական կայքը։