«Բարսելոնան» պատրաստ է մեկ տարով երկարաձգել թիմի հարձակվողի հետ պայմանագիրը

Կատալոնական «Բարսելոնան» և  թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող են երկարաձգել գործող պայմանագիրը, հայտնում է Sport.es-ը։ Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին, և կատալոնական ակումբը պատրաստ է մեկ տարվա պայմանագիր առաջարկել 28-ամյա հարձակվողին։

Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում դառնալով՝ 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։