Յուլիան Նագելսման. «Շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Հաղթանակները միշտ էլ կարևոր են, բայց այսօրվանը հատկապես կարևոր էր։ Ես գոհ եմ իմ թիմի ցուցադրած խաղից, արագ գոլը մեզ շատ օգնեց։ Այսօր մենք ավելի արդյունավետ էինք, քան նախորդ հանդիպումներում» – մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ և ջախջախեց 4-0 հաշվով: