«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը

Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունսը բաց կթողնի Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը, հաղորդում է Sky Sports-ը։ 

Ֆուտբոլիստը ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ: Ջոն Սթոունսը վնասվածք էր ստացել Անգլիայի ազգային հավաքականի և Գերմանիայի հավաքականի հանդիպման առաջին խաղակեսում: 

Ջոն Սթոունզը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Էվերթոնից» 2016 թվականին: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմել է 55,6 միլիոն եվրո: