Գաբրիել Ժեզուս. ««Արսենալում» ամեն ինչ այլ է, այլ ֆուտբոլ է պահանջվում»

Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը խոսել է նոր ակումբում իր ադապտացյայի մասին.

«Մանչեսթեր Սիթիում» ինձնից պահանջվում էր թիմի պահանջներին համապատասխանել:Եկավ պահ երբ ես որոշեցի, որ ցանկանում եմ ինչ-որ այլ բան փորձել:

«Արսենալում» ամեն ինչ այլ է, այլ ֆուտբոլ է պահանջվում: Այստեղ ինձ ազատ եմ զգում»,-Ժեզուսի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Ժեզուսն այս ամառ է «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Արսենալ»: 8 խաղում բրազիլացին դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: