Կիլիան Մբապպեն դժգոհ է փարիզյան ակումբի տրանսֆերային արշավից

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դժգոհ է փարիզյան ակումբի տրանսֆերային արշավից։

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 23-ամյա ֆուտբոլիստն աջակցել է փարիզցիների մարզական տնօրեն Լուիս Կամպուշին, ով վերջերս ասել է, որ ակումբի տրանսֆերային արշավն ամենահաջողը չէր:

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում փարիզցիների կազմում անցկացրած 9 խաղում խփել է 10 գոլ։

Մբապպեի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։