«Բարսելոնան» խոշոր գումար է պարտք «Մանչեսթեր Սիթիին»

«Բարսելոնան» դեռ չի մարել պարտքը Ֆերան Տորեսի տրանսֆերի համար։

Catalunya Ràdio-ի հավաստմամբ,«Բարսելոնան» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պարտք է ևս 52 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ կատալոնացիները ֆուտբոլիստին ձեռք են բերել այս տարվա ձմռանը։ Տրանսֆերի ամբողջական գումարը կազմել է 55 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։

«Բարսելոնան» Տորրեսի համար մինչ այժմ վճարել է ընդամենը երեք միլիոն եվրո։