Տոլգայ Արսլան. «Ա Սերիան ավելի լավն է, քան Բունդեսլիգան»

«Ուդինեզեի» կիսապաշտպան Տոլգայ Արսլանը համեմատել է Իտալիայի և Գերմանիայի առաջնությունները։

«Ա Սերիան ավելի լավն է, քան Բունդեսլիգան, Իտալիայում շատ ակումբներ պայքարում են չեմպիոնության ու եվրագավաթների տեղերի համար։ Գերմանիան ունի «Բավարիա», հետո գալիս է Դորտմունդի «Բորուսիան» և վերջ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Fussball Transfers-ը։

Տոլգայ Արսլանը իր կարիերան սկսել է Գերմանիայում, որտեղ հանդես է եկել «Համբուրգում» 2009-2015թթ.-ին: